Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է այն մեղադրանքներին, որ Ռուսաստանը, իբր, ստեղծում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութեր՝ հրապարակելով նրա իրական տեսանյութը և նշելով, որ ոչ մի ապատեղեկատվական գործողություն չէր կարող նման տեսանյութ ստեղծել նրա համար։
Զախարովան Փաշինյանի տեսանյութը տեղադրել է իր Telegram ալիքում և նաև կիսվել Euronews-ի հոդվածի հղումով։ Հոդվածում պնդվում է, որ Հայաստանը Ռուսաստանի «Մատրյոշկա» ապատեղեկատվական արշավի թիրախն է, որն ավելի ու ավելի է օգտագործում արհեստական բանականության տեխնոլոգիաներ։ Զախարովան հոդվածն անվանել է «տեղեկատվական ռեգուրգիտացիա»։
«Ես կարող եմ ձեզ վստահեցնել. ոչ մի «Մատրյոշկա» գործողություն չէր կարող ստեղծել այս տեսանյութը։ Եվ պետք չէ էքստազի մեջ ընկնել իբր կիրառված AI տեխնոլոգիաների կամ բոտ ցանցերի մասին պատմություններից։ Սա Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն է», — մեկնաբանել է Զախարովան։

















