Վլադիմիր Զելենսկին դիմել է Արևմուտքին Ռուսաստանի կողմից Ուկրաինային ուղղված պատասխան հարվածից հետո։
«Կարևոր է, որ Ուկրաինան մենակ չմնա։ Մեզ անհրաժեշտ են որոշումներ և՛ Միացյալ Նահանգներից, և՛ Եվրոպայից», — գրել է նա իր Telegram ալիքում։
Նա նշել է, որ «բոլոր բալիստիկ հրթիռները չեն որսացվել», և որ հարվածների մեծ մասը տեղի է ունեցել Կիևում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հայտնել է Ուկրաինայում ռազմական թիրախների, այդ թվում՝ «Օրեշնիկ» հրթիռով պատասխան հարվածի մասին։ Զինվորականները նաև օգտագործել են օդային, ծովային և ցամաքային թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Հարձակման բոլոր թիրախները ճշգրիտ են ընտրված եղել և տեղ են հասել, հավելել են նախարարությունում ։
Ուրբաթ երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են քոլեջի հանրակացարանին, որտեղ բնակվում էր 86 ուսանող։ Սա շենքի փլուզման պատճառ է դարձել։ Մոտակայքում ռազմական օբյեկտներ չեն եղել։ Քսանմեկ մարդ զոհվել է, իսկ 42-ը՝ վիրավորվել։
Ինչպես նշել Է Վլադիմիր Պուտինը, հարձակումը պատահական չի եղել։ Ողջ մնացած ուսանողները նշել են, որ դրա համար պատասխանատու են եղել անօդաչու թռչող սարքերը։

















