Սանկտ Պետերբուրգում Մարիինյան թատրոնի արտիստը օդամղիչ ատրճանակով կրակել է 11-ամյա տղայի վրա՝ սաքսոֆոն նվագելու պատճառով: Այս մասին հայտնում է Baza telegram ալիքը։
«Մարիինյան թատրոնի դերասանը Սանկտ Պետերբուրգում պատուհանից կրակել է 11-ամյա տղայի վրա. տղան նրան նյարդայնացնում էր սաքսոֆոն նվագելով», — ասվում է Baza-ի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։
Telegram ալիքի տվյալներով՝ 38-ամյա արտիստին զայրացրել է Դեկաբրիստների փողոցից հնչող երաժշտությունը։ Ինչ-որ պահի տղամարդը վերցրել է օդամղիչ ատրճանակը և կրակել երեխայի ուղղությամբ ։
Փամփուշտը հարվածել է տղայի այտին և խրվել կզակի մեջ։ Տուժածը հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում։
Բազայի տվյալներով՝ կրակողը ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ տղամարդը Ղազախստանից է և ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի օժանդակ խմբի կազմում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։

















