Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Կեղծ քրեական գործի քննությունը կսկսվի այսօր։
Հիշեցնենք, որ Բաքվի ապօրինի դատավճիռների համաձայն՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, գեներալ Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը՝ 20, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալլահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարի։

















