Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն «Զվարթոց» օդանավակայանում նախաստորագրեցին մի շարք փաստաթղթեր, այդ թվում` «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղությանև բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը և «ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը»:
Նախաստորագրվել է նաև «ՀՀ և ԱՄՆ միջև կարևորագույն հանքանյութերի, հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակագիրը»։

















