Ոչ պիտանի 31 տրանսպորտային հենակմախք և 83 այլ իրեր են վարչական շրջաններից դուրս բերվել և այլ տարածք տեղափոխվել: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Երևանում ոչ սահմանված վայրերում առևտրի իրականացման և ծառայություն մատուցելու համար կազմվել է 111 արձանագրություն, մոտ 5 տոննա 720 կգ ապրանքատեսակ առգրավվել է: Օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ՝ առանց համապատասխան գովազդի տեղադրման թույլտվության ավտոտրանսպորտային միջոցների վրա գովազդ տեղադրելու համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 7 արձանագրություն՝ 11 գովազդային վահանակի առգրավմամբ:
Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի բարեկարգման երկրորդ փուլն սկսվել է:
Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջանների մի շարք փողոցներում միջին նորոգման ծրագրով իրականացվում է ֆրեզավորում:
Մայրաքաղաքի այգիների տարբեր վարձակալության պայմանագրեր տարիներ շարունակ խնդրահարույց են եղել: Անհրաժեշտ է վարձակալների հետ քննարկել այն հանգամանքը, որ այգիների տարածքները վերջիններիս բիզնես նպատակ լինելուց բացի, նաև մարդկանց զբոսանքի համար են: