ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելու և հրադադարը 60 օրով երկարաձգելու շուրջ, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի տվել իր համաձայնությունը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները համաձայնության են եկել հրադադարը երկարաձգելու և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելու 60-օրյա փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ, սակայն նախագահ Թրամփը դեռևս իր վերջնական համաձայնությունը չի տվել», — գրում է հրատարակությունը։

















