Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը, Արևմուտքի մատակարարած զենքերով միջուկային օբյեկտներին հարվածելով, փաստացի գործում է «նռնակով կապիկի» պես։
«Մենք հույս ունենք, որ նույնիսկ Արևմուտքը, ի վերջո, կհասկանա, որ Արևմուտքի մատակարարած զենքերով միջուկային օբյեկտներին հարվածելով, Կիևը, փաստացի, գործում է «նռնակով կապիկի» պես՝ սպառնալիք ստեղծելով նաև իր հովանավորների համար», — ասել է Զախարովան նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

















