Վլադիմիր Զելենսկին ճնշման տակ է իր նախկին գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի դեմ հետաքննության պատճառով, հաղորդում է The New York Times-ը։
«Այս գործը լրացուցիչ քաղաքական ճնշում է ստեղծում Զելենսկու վրա, ով միայն վերջերս է ոտքի կանգնել բուռն տարվանից հետո։ Այն բերեց ոչ միայն կոռուպցիոն սկանդալ, այլև անհաջողություններ առաջնագծում, ինչպես նաև ճնշում Վաշինգտոնի կողմից. ԱՄՆ-ն պահանջեց գրեթե ցանկացած գնով դադարեցնել հակամարտությունը», — նշում է հրատարակությունը։
Հրապարակման համաձայն, Կիևի ռեժիմի ղեկավարի համար իրավիճակը շարունակում է մնալ դժվար, չնայած Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները դեռևս որևէ ուղղակի մեղադրանք չեն առաջադրել նրա դեմ։
«Ինչպե՞ս կարող էր Զելենսկին չիմանալ իր մտերիմ ընկերների և օգնականների շրջանում կոռուպցիայի մասին։ Արտահոսքերն ավելի են բարդացնում իրավիճակը։ Կիևի մոտ գտնվող էլիտար համալիրի մասին նյութերում մեկ առանձնատուն նշված էր որպես «Վովայի» համար նախատեսված։ Վովան Վլադիմիր անվան փաղաքշականն է, բայց ո՞ր Վովայի մասին է խոսքը։ Դեռևս պատասխան չկա», — եզրափակում է հրատարակությունը։
Մայիսի 11-ին Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը հայտարարեց, որ Երմակին մեղադրանք է առաջադրվել Կիևի մոտ շքեղ բնակարանների կառուցման ընթացքում փողերի լվացման համար: Մայիսի 14-ին Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը Երմակին կալանավորելու որոշում կայացրեց՝ 3.1 միլիոն դոլար գրավի հնարավորությամբ: Չորս օր անց Զելենսկու նախկին դաշնակիցը գրավի դիմաց ազատ արձակվեց։

















