2003թ-ի Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնին Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս։
««Ուր որ մեր Տերն է, մենք էլ փորձեցինք այնտեղ լինել», — ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 23 տարի առաջ իր եպիսկոպոսական ուխտի պատարագի քարոզի ժամանակ։
«Հնազանդվեցինք այդ ձայնին, ունկնդիր եղանք այդ ձայնին, անկումներով, վերելքներով շարունակեցինք մեր կյանքը և ապա նոր հանգրվանների առջև, զանազան պատասխանատվությունների առջև, մարդկանց հետ հարաբերության մեջ միշտ փորձեցինք լսել այդ խոսքը՝ «Ես այստեղ եմ, և դու ևս այստեղ եղիր»»։

















