ԱՊՀ ՄԽՎ դիտորդները հայտարարում են, որ Հայաստանում բազմաթիվ ընտրատեղամասեր շարունակում են անհասանելի մնալ հաշմանդամություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիների համար, ինչը խոչընդոտում է նրանց ընտրական իրավունքի լիարժեք իրացմանը։ Այս մասին ընտրությունների ընթացքի վերաբերյալ ԱՊՀ դիտորդների ասուլիսի ընթացքում ասել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարը և քարտուղարության ղեկավար Դմիտրի Կոբիցկին։
«Շատ ընտրատեղամասեր դեռևս տեղակայված են շենքերի երկրորդ հարկերում, ինչը դժվարացնում է տեղաշարժի սահմանափակ հնարավորություններ ունեցող ընտրողների մուտքը։ Տնային քվեարկությունը պրակտիկա է ԱՊՀ բոլոր երկրներում։ Դժբախտաբար, Հայաստանում դա այդպես չէ, և մենք դժվարանում ենք հասկանալ, թե ինչպես կարող են այս մարդիկ իրականացնել իրենց ընտրական իրավունքը»:

















