Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական, ազատ ընտրությունների անցկացման կապակցությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի համար։ Սա նաև Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և այնպես ապրելու իրավունքի հաղթանակն է, ինչպես դուք ինքներդ կընտրեք։ Մաղթում ենք ձեզ հաջողություն։
Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հենց հիմա ժամանակն է, որ Եվրամիությունը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի ամեն անհրաժեշտը, որպեսզի մարդիկ զգան, որ Եվրոպայի հետ հարաբերությունների շնորհիվ կյանքն ավելի լավ է դառնում։ Սա փորձություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակն ու հնարավորությունները»։

















