Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ընդգծելով քվեարկության խաղաղ և հանգիստ ընթացքը։
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունները հաջողությամբ են ավարտվել՝ առանց լարվածության և խախտումների։ Թուրքական կողմը նաև հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն Հայաստանի ժողովրդի բարօրությանը։
Միաժամանակ Անկարան ակնկալում է, որ հետընտրական շրջանում կստեղծվեն պայմաններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
Թուրքիան ընդգծել է, որ շարունակելու է իր ներդրումը տարածաշրջանային կայունության և բարգավաճման գործընթացում՝ առաջնորդվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերով։

















