Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Բյուջետային կազմակերպության նախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավուդ Մանզուրը:
ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը: