Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կցանկանար «ժեստով ցույց տալ», թե ինչի կհասնեն ՆԱՏՕ-ի երկրները՝ ձգտելով Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, որպեսզի հետո կարողանան մասնակցել «կարկանդակի բաժանմանը»։
Պետության ղեկավարը ուրբաթ՝ Ռուսաստանի օրը, հանդիպել է Համատեղ ռազմական խորհրդի անդամների հետ։ Զրույցի ընթացքում նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները փորձել են ռազմավարական պարտության հասցնել ՌԴ-ին, իսկ որոշ երկրներ նույնիսկ մտել են դաշինք՝ «կարկանդակի բաժնմանը» մասնակցելու համար, սակայն այժմ հասկացել են, որ դա անհնար է:
«Եթե տեսախցիկները չլինեին, ես բոլորիդ հայտնի ժեստով ցույց կտայի, թե ինչի են հասնելու այդ դեպքում։ Նրանք ոչնչի չեն հասնի», — ասել է Պուտինը։

















