Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) վերջին 24 ժամվա ընթացքում հարվածել են «Հեզբոլլահի» ավելի քան 70 թիրախների։ Այս մասին հայտնել է IDF-ը։
Տեղեկատվության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցվել «Հեզբոլլահի» ավելի քան 70 ենթակառուցվածքային թիրախների, այդ թվում՝ հրթիռային կայանների և շենքերի, որոնք «Հեզբոլլահի» անդամները օգտագործել են իսրայելցի զինվորների և քաղաքացիական անձանց դեմ հարձակումներ նախապատրաստելու համար։
Ավելին, չեզոքացվել են հարավային Լիբանանի այն տարածքներում հայտնաբերված զինյալները, որտեղ գործում են IDF ստորաբաժանումները։

















