Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։
Մենախաղում հաղթանակ տարան Անի Ամիրաղյանն (6։0, 6։0) ու Էլինա Ավանեսյանը (6։3, 6։2), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը հաղթեցին 6։2, 6։1 հաշվով։

















