Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ՀԷՑ-ի նախկին տնօրեն, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է։
Կոմիտեի փոխանցմամբ՝ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել էր Դատախազության ներկայացրած միջնորդությունները՝ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

















