Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի հետ, երբ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Ռուսաստան կատարած այցի արդյունքներն ամփոփելով՝ Հաքան Ֆիդանը Türkiye թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «շատ կարևոր քայլեր» է ձեռնարկել։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս «բազմաթիվ կարևոր քայլեր» է իրականացրել, այդ թվում՝ ուղիղ առևտրի և ավիահաղորդակցության հաստատման ուղղությամբ։
«Թե ինչ պետք է արվի նոր փուլում, նույնպես հստակ է։ Մենք պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանը, երբ դրա համար ձևավորվեն անհրաժեշտ պայմանները», — ասել է Ֆիդանը։
