Նախնական տեղեկությունների համաձայն՝ Տուվայի մանկական ճամբարում տղամարդու կողմից հարձակման հետևանքով վիրավորվել է 13 երեխա։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։ «Ճամբարում մոտ 30 մարդ է եղել։ Նախնական գնահատականներով՝ 13 մարդ վիրավորվել է», — գործակալությանը հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ Տուվայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը հունիսի 21-ի գիշերը մտել է Չագիտայ լճի ափին գտնվող Օրլյոնոկի մանկական ճամբար և հարձակվել երեխաների վրա։
