Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած: Երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից
5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Արագածոտնի մարզում բախվել էին մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը, ինչի հետևանքով «Գազել»-ը հայտնվել էր ձորում։
