«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը կմնա ուժի մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի բացահայտման մասին։ Նույն գործի շրջանակում Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել էր։
