Կեմերովոյի Կենտրոնական շրջանային դատարանը կալանավորել է 12-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող տղամարդուն։ Աղջկա խեղված մարմինը հայտնաբերվել էր գերեզմանոցում: Այս մասին հայտնել է Կեմերովոյի մարզի դատարանների համատեղ մամուլի կենտրոնը։
«Այսօր՝ հունիսի 30-ին, Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Կեմերովոյի մարզի և Կուզբասի հատկապես կարևոր գործերի քննության չորրորդ վարչության քննիչի խնդրանքով Կենտրոնական շրջանային դատարանը մեղադրյալին կալանքի տակ պահելու որոշում է կայացրել մինչև 2026 թվականի օգոստոսի 27-ը», — հայտնել է Քննչական կոմիտեն։
Աշակերտուհու մարմինը հայտնաբերել են Կիրովի շրջանի գերեզմանատանը ՝ անհետացումից երկու օր անց։ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկի տվյալներով՝ մարդասպանը փորձել է ոչնչացնել հանցանշանները և այրել մնացորդները։ Մասնագետները կարողացել են առանձնացնել հանցագործի ԴՆԹ-ն, ինչն օգնել է օպերատիվ կերպով պարզել նրա ինքնությունը։ Կասկածյալին ձերբակալել են, հետաքննությունը շարունակվում է։ Ընդ որում, դիտարկվում է նաև մարդասպանի 14-ամյա ընկերուհու հնարավոր մասնակցությունը։
