• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Հասարակություն

Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

— Հեղինակ ` —
30/06/2026
/ Հասարակություն
0
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
0
SHARES
32
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի վերափոխման ինդեքս-2026» զեկույցը։

Հայաստանն էներգիայի վերափոխման ինդեքսով (ԷՎԻ-ով) 2026 թվականին 120 երկրների թվում 65-րդն է։ Հայաստանի ԷՎԻ-ն 55.2 միավոր է՝ նախորդ տարվա ցուցանիշից 1.3 միավորով պակաս։ Նվազումը հիմնականում պայմանավորված է «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի զգալի՝ 3.3 միավորով, անկմամբ։ ԷՎԻ-ի մյուս՝ «Համակարգի արդյունավետություն», ենթաինդեքսը նույնպես նվազել է, սակայն աննշան։

«Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի գծով նախորդ տարվա համեմատ առավել նշանակալի վատթարացում արձանագրվել է «Ֆինանսներ և ներդրումներ» ուղղությամբ. ցուցանիշը 2025-ի 59.9 միավորից նվազել է մինչև 51.5։ Պատճառը «Մաքուր էներգետիկայում ներդրումներ (ՀՆԱ-ի %)» ցուցչի (այս ցուցիչով գնահատվում է վերականգնվող էներգետիկայի, միջուկային էներգետիկայի, ջրածնային տեխնոլոգիաների, էլեկտրական տրանսպորտի և էներգետիկ անցման հետ կապված այլ ոլորտներում իրականացվող ներդրումների ծավալը)՝ 100-միավորանոց համակարգում միանգամից 24 միավորով նվազումն է։

Նախորդ տարվա համեմատ զգալի անկում է արձանագրվել նաև «Ենթակառուցվածքներ» ուղղությամբ՝ 46.5-ից մինչև 41.7 միավոր։ Պատճառներից մեկը «Վերականգնվող էներգիայի հզորությունների աճ» ցուցչի՝ 100-միավորանոց համակարգում 13.5 միավորով նվազումն է։ Այս ցուցիչով գնահատվում է, թե որքանով են մեծ վերականգնվող էներգիայի արտադրական հզորությունների աճի արագությունը և ընդհանուր էներգետիկ համակարգում դրանց դերը։

«Նորարարություններ» ուղղությամբ 2025-ի համեմատ արձանագրվել է նվազում՝ 24.5-ից մինչև 23.3 միավոր։ Զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ նորարարությունների ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի ամենաթույլ կողմերից մեկը։

Նշված ցուցիչներով արձանագրված անկման ֆոնին առնվազն անհասկանալի են տեխնոլոգիական տնտեսության ձևավորման և նորարարությունների խթանման վերաբերյալ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից պարբերաբար հնչեցվող բարձրագոչ հայտարարությունները, որոնցով վերջին տարիներին արևային էներգետիկայի զարգացումը մատնանշվում է որպես Հայաստանի էներգետիկ քաղաքականության կարևորագույն հաջողություն:

Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 7 հորիզոնականով։ Պետք է նշել, որ Հայաստանի վարկանիշային դիրքը 2017-ի համեմատ ոչ միայն չի բարելավվել, այլև զգալիորեն՝ 12 հորիզոնականով, վատթարացել է։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն անցած տարիներին էներգիայի վերափոխման գործընթացի առումով ավելի ոչ մրցունակ է դարձել: Ի դեպ, նախկինում ավելի վատ դիրքերում գտնվող շատ երկրներ առաջ են անցել Հայաստանից։

Հայաստանի ԷՎԻ-ի դինամիկան բավական անկայուն է։ 2018-ին արձանագրվել է թե՛ ԷՎԻ-ի և թե՛ վարկանիշային դիրքի կտրուկ վատթարացում՝ երկու ցուցանիշների գծով էլ գրանցվել են վերջին 12 տարիների վատագույն արդյունքները։ 2019-2021 թվականներին դրանք շարունակաբար բարելավվել են, սակայն հաջորդող երեք տարիներին դարձյալ հետընթաց է արձանագրվել։ 2025-ին Հայաստանն ունեցել է զգալի առաջընթաց, որը, սակայն, բավարար չի եղել նախորդող երեք տարիների նվազումը չեզոքացնելու համար։ 2026-ին կրկին անկում է արձանագրվել։

Այս դինամիկան վկայում է այն մասին, որ Հայաստանի էներգիայի վերափոխման գործընթացը շարունակում է մնալ խոցելի արտաքին և ներքին մարտահրավերների նկատմամբ։

Հայաստանի 2026-ի ԷՎԻ-ն 2.2 միավորով ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, որը 2017-2026թթ. ժամանակահատվածում աճել է 2.8 միավորով։ Մինչդեռ Հայաստանի ԷՎԻ-ն նույն ժամանակահատվածում նվազել է 0.3 միավորով։ Ընդ որում, եթե 2017-ին Հայաստանի ԷՎԻ-ն գերազանցում էր համաշխարհային միջինին 0.9 միավորով, ապա 2026-ին այն արդեն աշխարհի միջին ցուցանիշին զգալիորեն զիջում է 2.2 միավորով։ Հայաստանի ԷՎԻ-ն 2015-2017թթ. բարձր է եղել դրա համաշխարհային միջին մակարդակից, իսկ 2018-ից ի վեր մեր երկրի ցուցանիշը համաշխարհային միջինին չի զիջել միայն 2021-ին։

Ի դեպ, Հայաստանի ԷՎԻ-ի երկու ենթաինդեքսներն էլ համաշխարհային միջինից ցածր են, սակայն շեղումը շատ ավելի շոշափելի է «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի դեպքում. այն կազմում է 43.6 միավոր՝ 4.4 միավորով ցածր ենթաինդեքսի համաշխարհային միջինից։ Այս հանգամանքը վկայում է, որ Հայաստանի հիմնական խնդիրը ոչ այնքան էներգետիկ համակարգի ընթացիկ վիճակն է, որքան դրա հետագա վերափոխման համար անհրաժեշտ որոշ պայմանների բացակայությունը, ինստիտուցիոնալ, ֆինանսական և տեխնոլոգիական հիմքերի ամրապնդումը։

ԷՎԻ-ի հաշվարկման համար օգտագործվող ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի՝ համեմատաբար ուժեղ կողմերից մեկը բնական գազի գինն է, որը, սակայն, ՌԴ-ի հետ հարաբերությունների ծայրաստիճան վատթարացման պատճառով կարող է չեզոքանալ և նույնիսկ վերածվել առավել խոցելի կողմերից մեկի։

Միանշանակ է, որ առանց ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների արդիականացման, նորարարությունների խթանման և մարդկային կապիտալի զարգացման անհնար է էներգիայի վերափոխման առումով ապահովել կայուն առաջընթաց։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/hEmfP ։

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Recent Posts

  • Ի՞նչ քաղաքական հաշվարկ է արել Իսրայելը՝ բացելով Թուրքիայի ամենացավոտ թեման
  • Հրդեհ ավտոտնակում․ հրշեջները կանխել են տարածումը տուն և տանիք
  • Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
  • Ի՞նչ գաղտնի պլաններ ունի ընդդիմությունը, որ իրականացնելու է ՍԴ-ի որոշումից հետո
  • Նրա հրամանն է․ Արևմուտքում հարձակվել են Զելենսկու վրա Մոնակոյի պայթյունից հետո

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.