Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնել է APA-ի թղթակիցը։
Օդանավակայանում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Եվրոպական Միության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը և այլ պաշտոնյաներ։
«Եվրոպական միությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային: Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այս ապագան։ Ես այստեղ եմ նաև ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունն էլ ավելի խորացնելու համար»,- Բաքու կատարած այցին նվիրված գրառման մեջ գրել է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:
Հիշեցնենք, որ վաղը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան:
