Ուգանդան հաստատել է Մարբուրգ վիրուսային հիվանդությունից մահվան դեպք երկրի արևմտյան մասում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններին (Africa CDC):
«Ուգանդայի առողջապահական մարմինները հաստատել են Մարբուրգ վիրուսային հիվանդության մեկուսացված դեպք… դեպք, որը գրանցվել է Ուգանդայի արևմտյան Կյեգեգվա շրջանում, որտեղ մահացել է 1.5 տարեկան երեխա», — գրում է գործակալությունը:
Այս վտանգավոր տենդի դեպքը հայտնաբերվել է երկրում Էբոլայի հնարավոր դեպքերի մոնիթորինգի ընթացքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Reuters-ին հաստատել է, որ տեղյակ է Ուգանդայում Մարբուրգ տենդի մեկ դեպքի մասին:
Աֆրիկայի CDC-ի խոսնակը ընդգծել է, որ երկրում Մարբուրգ տենդի ակտիվ դեպքեր չկան, և որ մահացած երեխայի հետ շփված անձանց մոտ դեռևս ախտանիշներ չեն զարգացել:
