Հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Հակոբ Հակոբյան փողոցի 3 հասցեում գտնվող «Մերգելյանի» անվան ինստիտուտից «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Երևան» բժշկագիտական կենտրոն բուժօգնության են տեղափոխել մի քաղաքացու։
Վիրավորը Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Մ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ «Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքում տարածքի ուսումնասիրման ժամանակ տանիքը փլուզվել է, և Արթուր Մ․-ն վայր է ընկել և ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արթուր Մ․-ն աշխատում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ում՝ որպես դիոդոզիայի բաժանմունքի վարիչ։
