ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մտադիր է օգոստոսի 6-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում հանրահավաքի ժամանակ ներկայացնել նախընտրական պայքարի իր թեկնածուին։ Դրա մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու անանուն աղբյուրների։
Նրանց տվյալներով՝ վայրի ընտրությունը վկայում է, որ Հարիսի թեկնածուն, որը առաջիկա ընտրություններում կառաջադրվի փոխնախագահի պաշտոնում, ամենայն հավանականությամբ Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն է։
Նոյեմբերի 5-ին անցկացվելիք ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունն ընտրություններում կներկայացնի ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը, իսկ փոխնախագահի նրա թեկնածուն Ջեյմս Դեյվիդ Վենսն է։
Ակնկալվում է, որ Հարիսը շուտով կհաստատվի որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու: Պաշտոնապես Դեմոկրատական կուսակցությունն այս հարցի շուրջ քվեարկելու է օգոստոսի 1-5-ը առցանց ձևաչափով։