Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն դժվարությամբ կընդունեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու՝ Թուրքիայի որոշումը, եթե Անկարան որոշի դիմել այդ քայլին։ Հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։ «Թուրքիան շատ հետաքրքիր դաշնակից է։ Այս պահին մենք իսկապես արդյունավետ համագործակցում ենք մի շարք ոլորտներում, և նման քայլը դժվար կլինի ձեռնարկել»,- ասել է նա:
Ավելի վաղ Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Անկարան, որը ներկայում դիտորդի կարգավիճակ ունի ՇՀԿ-ում, մտադիր է դառնալ կազմակերպության լիիրավ անդամ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Կրեմլը տեղյակ է ՇՀԿ-ին միանալու՝ Թուրքիայի ցանկությանը, սակայն նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին հակասում է կազմակերպության հիմնարար փաստաթղթերին։