Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին:
Վարչապետ Փաշինյանն այսօր կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:
