ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ անցյալ շաբաթ Հայաստանում ընդունել են ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը։
