ԵՄ-ն խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կարող է չհաստատվել, գրում է Euractiv-ը՝ վկայակոչելով եվրոպական բլոկի անանուն բարձրաստիճան դիվանագետին։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների քսանմեկերորդ փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին։
«ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկն ասել է, որ բանակցությունները շարունակվում են, և որ փաթեթը կարող է դեռ չհաստատվել»,- գրում է թերթը։
Ինչպես նշում է Euractiv-ը, ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները փորձում են համաձայնության գալ երկուշաբթի օրը այն հանձնելու արտաքին գործերի նախարարներին՝ «միևնույն ժամանակ առաջարկվող միջոցառումների փաթեթը հիմնականում զրկելով ամենաուժեղ տարրերից»:
