Հուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Արթիկ համայնքի Գեղանիստ բնակավայրում կիրականացվի էլեկտրական շչակների փորձարկում։
Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Գերատեսչությունը բնակիչներին հորդորում է չանհանգստանալ, քանի որ շչակների գործարկումը նախատեսված փորձարկման շրջանակում է։
