Վլադիմիր Զելենսկին քիչ էր մնում համբուրեր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շուրթերը, երբ ճաշի էր ժամանել Ելիսեյան պալատ: Կոնֆուզն անմիջապես տարածվել է սոցցանցերում։ Քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը Life.ru-ին բացատրել է, թե որտեղից է գալիս նման քնքշությունը եվրոպական քաղաքականության մեջ։
«Երբեմն եվրոպական գագաթնաժողովների կադրերը պետք է դիտել «18+» վարկանիշով, քանի որ մենք անընդհատ տեսնում ենք այդ ցուցադրական համբույրները. Մակրոնը Զելենսկու հետ, Դուդան Զելենսկու հետ, Մակրոնի և Փաշինյանի միջև գրկախառնությունները, երբ նրանք միմյանց սրտիկներ և օդային համբույրներ են ուղարկում։ Բայց ի՞նչ կարելի է ակնկալել եվրոպացիներից։ Սա ԵՄ ներկայիս առաջնորդների անբաժանելի գծերից մեկն է և հենց այն արժեքներից, որոնք նրանք ներկայացնում են որպես համաեվրոպական», — ասել է Ալեքսանդր Դուդչակը։
Նա հավելել է, որ Մակրոնը «հատուկ քնքուշ կիրք ունի ոչ միայն Զելենսկու, այլև յուրաքանչյուրի նկատմամբ, ում կարող է գրկել և համբուրել՝ անկախ նրանց բեղերից կամ մորուքից»։ Դուդչակը նաև նշել է, որ եվրոպական քաղաքական էլիտայում քչերն են երեխաներ ունենում։ Հենց սա է պատճառը, որ Ռուսաստանը չի ուզում Եվրոպան, և թե ինչու են պատժամիջոցների ենթարկվում այն նորմալ երկրները, որոնք փորձում են պայքարել դրա դեմ, եզրափակել է Life.ru-ի զրուցակիցը։
