Փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնել է, որ ստացել է դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով արձանագրվել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։
Նրա խոսքով՝ դատարանը բավարարել է ներկայացված բողոքը և նշել, որ Հովնան սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետի կասեցումն իրականացվել է առանց անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնավորման։
Ֆանյանը նշել է, որ դրա հետևանքով խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտ ստանալու, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները։
«Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»,- գրել է փաստաբանը։
