Ուկրաինան կհրապարակի Վոլինի կոտորածի վերաբերյալ նախկինում գաղտնազերծված բոլոր փաստաթղթերը, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության բոլոր արխիվները, որոնք վերաբերում են Վոլինում 20-րդ դարի ողբերգական իրադարձություններին, կբացվեն։ Լեհական կողմի հետ համատեղ որոշումներ կկայացվեն որոնողական և արտաշիրիմման աշխատանքների լրացուցիչ թույլտվությունների վերաբերյալ», — գրել է նա իր Telegram ալիքում։
Զելենսկին նաև պնդում է, որ քայլեր են նախատեսվում «դիվանագիտական ուղղությամբ», բայց մանրամասներ չի հայտնել։
