«Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տեղեկանում ենք նրա սոցկայքի էջից։
«ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն ընդունել է վարույթ իմ կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»։
