«Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական պատասխանի»։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը։
«Մեր պաշտպանական դոկտրինը հստակ է՝ Ակն ընդ ական։ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում՝ մեր երկրի ենթակառուցվածքների դեմ, կարժանանա վճռական, հզոր և ջախջախիչ պատասխանի։ Ցանկացած կողմ, որը որևէ կերպ կմասնակցի կամ կաջակցի նման ագրեսիային, կհամարվի օրինական թիրախ», — հավելել է Արաղչին։
