• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
27/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Հասարակություն

ՀՀԽ-ն հրապարակել է «անպարկեշտ առաջարկը»՝ Խումարյանին, վերջինս էլ պնդում է՝ խորհուրդը պետք է հրաժարական տա

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
02/08/2024
/ Հասարակություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
ՀՀԽ-ն հրապարակել է «անպարկեշտ առաջարկը»՝ Խումարյանին, վերջինս էլ պնդում է՝ խորհուրդը պետք է հրաժարական տա

Հանրային հեռարձակողի խորհուրդը  հրապարակել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայտարարությանը վերաբերող փաստաթուղթը, ըստ որի՝ նշվել էր, որ իրեն արվել է «անպարկեշտ առաջարկ»՝ Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից։ ՀՀԽ անդամ Արփի Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում միաժամանակ գրել է, որ թեև Գարեգին Խումարյանն այսօր պնդում է, որ մերժել է այս խորհրդատվական բնույթի փաստաթուղթը, այդուհանդերձ, այն ժամանակ նա հավաստիացրել էր Խորհրդի անդամներին, որ կձեռնարկի համապատասխան միջոցներ և իսկապես իրականացրել էր որոշ կադրային փոխատեղումներ։ Մինչդեռ Խումարյանը ճիշտ հակառակն է գրում։

Արփի Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը վերջերս հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնցում պնդել է, որ իր նկատմամբ եղել են ճնշումներ կառավարությունից, և իրեն արվել է «անպարկեշտ առաջարկություն»՝ Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից։ Ընդ որում, Խումարյանը չի մանրամասնում, թե ում անունից և ինչպես են դրսևորվել այդ ճնշումները, նշելով միայն, որ դրանք վերաբերել են «կառավարության աշխատանքի, սահմանամերձ գյուղերում կյանքի լուսաբանմանը, հրավիրյալ փորձագետներին և սոցիալական կայքերում ռադիոյի աշխատակիցների գրառումներին»։

Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշեց հրապարակել մի փաստաթուղթ և բացահայտել այն «անպարկեշտ առաջարկությունը», որն էլ ամենայն հավանականությամբ հիմք է հանդիսացել Խումարյանի հայտարարությունների համար։

Թեև Գարեգին Խումարյանն այսօր պնդում է, որ մերժել է այս խորհրդատվական բնույթի փաստաթուղթը, այդուհանդերձ, այն ժամանակ նա հավաստիացրել էր Խորհրդի անդամներին, որ կձեռնարկի համապատասխան միջոցներ և իսկապես իրականացրել էր որոշ կադրային փոխատեղումներ։ Խորհրդի գնահատմամբ, կարճ ժամանակում նշված առաջարկները հաշվի էին առնվել և իրավիճակը զգալի բարելավվել էր։

Ցավալի է, որ «ճնշումների և Խորհրդի կողմից արված «անպարկեշտ առաջարկության» մասին մենք իմացանք 3 տարի ուշացումով, այն բանից հետո միայն, երբ Գարեգին Խումարյանը չվերընտրվեց Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում։

Հանրային հեռարձակողի խորհուրդը բացահայտում է «ճնշումների» բովանդակությունը»,-գրել է նա։

Զուգահեռ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ևս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեքստը՝ գրելով.

«Հանրային ռադիոյի տնօրենի հետընտրական գործընթաց. Օր 3-րդ:

Հանրային հեռարձակողի խորհուրդը իր էջում հրապարակեց «անպարկեշտ առաջարկների» փաթեթը, որի մասին խոսում եմ այս օրերին, և որը մերժելուց հետո սկսվեցին խնդիրները: Ես էլ եմ այն հրապարակում: Տեքստը ստորև:

Պնդումը, թե այդ առաջարկներն ի կատար են ածվել, սովորական փարիսեցիություն է: Այդ փաստաթղթի կետերից և որևէ մեկը երբեք չի գործադրվել, Հանրային ռադիոյի աշխատակիցներից և որևէ մեկը այդ փաստաթղթի ազդեցությունն իր վրա չի զգացել: Ընկերությունը շարունակել է ընթանալ իր հունով, և դա տեսանելի և լսելի է մեր եթերում:

Հատկանշական է, որ փաստաթուղթը գրաքննություն հաստատելուն ուղղված վերջին 30 տարվա մեջ հրապարակված առաջին պաշտոնական իրեղեն ապացույցն է: Խնդրում եմ այն ուշադիր կարդալ:

Ինչո՞ւ է Խորհուրդն այն հրապարակել: Ունեմ վարկածներ, որոնք շուտով կքննարկենք:
Կրկնում եմ պնդումս՝ Խորհուրդը պետք է հրաժարական տա: Ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է:
——-
Հանրային հեռարձակողների խորհրդի Եզրակացությունը՝ Հանրային ռադիոյի Ռադիոլուր լրատվական ծրագրի խմբագրական քաղաքականության վերաբերյալ

Հանրային հեռարձակողների խորհուրդը 2021 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է Ռադիոլուր լրատվական ծրագրի թողարկումներով հեռարձակված լուրերը, պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութերն ու ռեպորտաժները և հանգել է հետևյալ եզրակացության․

Ռադիոլուրի առանձին ռեպորտաժներ և լրագրողական մեկնաբանություններ չեն համապատասխանում հանրային հեռարձակողի՝ միջազգային չափանիշներով ամրագրված գործունեության նպատակներին՝ մասնավորապես՝ սատարել հասարակական համերաշխությանը և ազգային միասնությանը։

Այս Եզրակացության հիմք են հանդիսացել հետևյալ արձանագրումները․

1․Կառավարության գործունեությունը լուսաբանելիս Ռադիոլուրի որոշ մեկնաբաններ հաճախ անտեսում են հանրային հեռարձակողի մանդատը, որը պահանջում է ճշգրիտ և համակողմանի ներկայացնել պետական մարմինների նախաձեռնությունները, զերծ մնալ սեփական գնահատականներից։

2․ Սահմանամերձ բնակավայրերից Ռադիոլուրի ռեպորտաժները ներկայացնում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և պետական մարմինների ձեռնարկած քայլերը։ Սակայն հաճախ ռեպորտաժների հիմնական շեշտադրումներն ու հուսահատ արձանագրումները (եթե նույնիսկ օբյեկտիվ են լրագրողի տեսանկյունից) գործնականում ստեղծում են խուճապի և անկառավարելիության տրամադրություններ։ Այս ամենը արհեստականորեն սրում է ներքաղաքական իրավիճակը Երևանում, խաթարում է հասարակական կայունությունը, թուլացնում սահմանամերձ բնակչության պաշտպանունակությունը։

3․Խորհուրդն արձանագրում է նաև, որ Ռադիոլուրի վերոհիշյալ ռեպորտաժները սոցիալական ցանցերում դառնում են ներքաղաքական շահարկումների, տարբեր կուսակցությունների համակիրների՝ միմյանց վիրավորելու և ատելության խոսք տարածելու առիթ։

4․Քաղաքական «սկանդալային թեմաներին» Ռադիոլուրի անդրադարձների անհամաչափ քանակը, ռեպորտաժներում ներգրավված «փորձագետների» անփոփոխ կազմը հիմք են տալիս արձանագրելու, որ Ռադիոլուրը մեխանիկորեն վերարտադրում է քաղաքական դաշտում ծագած մանիպուլյատիվ հարցադրումները՝ անտեսելով որակյալ տեղեկատվություն ստանալու հանրության կարիքները։

5․ Էթիկայի տեսակետից Խորհուրդն անթույլատրելի է համարում սոցիալական ցանցերում Հանրային ռադիոյի լրագրողների ոչ պատշաճ արտահայտությունները պետական և քաղաքական գործիչների հասցեին։
Հանրային հեռարձակողների խորհուրդը առաջարկում է Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին 10-օրյա ժամկետում կադրային փոփոխություններ իրականացնել Ռադիոլուր լրատվական բաժնում՝ վերոնշյալ բացթողումներն ու լրագրողական էթիկայի խախտումները բացառելու համար։

Խորհրդի նախագահ՝ Արա Շիրինյան
17 դեկտեմբեր, 2021»։

Tags: ռադիոTribune.am
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Փաշինյանը գաղտնի հուշագրով զիջե՞լ է Սյունիքը ԱՄՆ-ին
Հաղորդումներ

Փաշինյանը գաղտնի հուշագրով զիջե՞լ է Սյունիքը ԱՄՆ-ին

26/07/2025
Փաշինյանի գավառական շուստրիությունը հարվածում է ՀՀ անվտանգությանը. Գեղամ Մանուկյան
Կարճ միացում

Փաշինյանի գավառական շուստրիությունը հարվածում է ՀՀ անվտանգությանը. Գեղամ Մանուկյան

25/07/2025
Վարդավառի օրը` հուլիսի 27–ին, ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ողջ տարածքում
Հասարակություն

Վարդավառի օրը` հուլիսի 27–ին, ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ողջ տարածքում

25/07/2025
«Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Քաղաքականություն

«Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

25/07/2025
Որոշել էին մասկի շոու անել, չստացվեց. Միքայել սրբազան. տեսանյութ
Քաղաքականություն

Գյումրեցիները սպառնում են գալ կառավարություն. Արթիկի գաղութում Միքայել սրբազանի այցը Նիկոլն ուրացավ. տեսանյութ

25/07/2025
«Փաշինյանի փորձերը՝ նսեմացնելու պատմական պնդումները և վերաշարադրելու պատմությունը, չեն ծառայում ազգային շահերին, այլ խարխլում են դրանք». Օսկանյան
Քաղաքականություն

«Բրյուսելը Հարավային Կովկասին նայում է ոչ թե ժողովրդավարական արժեքների, այլ բացառապես աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից». Վարդան Օսկանյան

25/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

17/12/2024
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

3
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

3
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Փաշինյանը գաղտնի հուշագրով զիջե՞լ է Սյունիքը ԱՄՆ-ին

Փաշինյանը գաղտնի հուշագրով զիջե՞լ է Սյունիքը ԱՄՆ-ին

26/07/2025
Փաշինյանի գավառական շուստրիությունը հարվածում է ՀՀ անվտանգությանը. Գեղամ Մանուկյան

Փաշինյանի գավառական շուստրիությունը հարվածում է ՀՀ անվտանգությանը. Գեղամ Մանուկյան

25/07/2025
Վարդավառի օրը` հուլիսի 27–ին, ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ողջ տարածքում

Վարդավառի օրը` հուլիսի 27–ին, ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ողջ տարածքում

25/07/2025
«Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

«Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

25/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.