Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ համաձայն միջազգային իրավունքի, այդպիսով լուծելով նախկին հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն՝ պատասխանելով Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության՝ Ղարաբաղյան տարածաշրջանի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանության վերաբերյալ հարցին, գրում է APA-ն։
«Այս առումով, պետք է դադարեցվի ռուս-հայական հարաբերություններին վերաբերող հարցերի վերաբերյալ Ադրբեջանի հետ կապված մեկնաբանություններ անելու պրակտիկան», — ասել է նա։
