ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական գործակալությունները գաղտնի գործողություն են իրականացնում Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին գտնելու համար։
Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը։
Ըստ թերթի՝ գործողությունը շարունակվում է արդեն որոշ ժամանակ։ Դրա նպատակը Մոջթաբա Խամենեիին վերացնելը չէ, այլ պարզել, թե արդյոք նա ողջ է, որտեղ է գտնվում և ինչպիսին է նրա վիճակը։
The Times-ը նշում է, որ այս տեղեկատվությունը ստացվել է հետախուզական աղբյուրներից։
ԱՄՆ, Իսրայելի և Իրանի պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։
