Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը MAN Truck & Bus ընկերության Միջին Արևելքի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և ԱՊՀ տարածաշրջանի գործադիր տնօրեն Յորգ Մոմերցի և ընկերության հայաստանյան ներկայացուցչի հետ քննարկել է Երևանի տրանսպորտային համակարգը։ Այդ մասին ասված է քաղաքապետի Ֆեյսբուքի էջում:
«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ MAN ընկերությունը Երևանի տրանսպորտային ցանցի զարգացման վերջին փուլի վերաբերյալ կտրամադրի խորհրդատվություն»,- նշված է գրառման մեջ։