«Գիտեմ, որ այստեղ դիմադրություն կա, բայց տարբերակ չկա, պետք է բոլոր տաղավարները օրինականացվե»,- օգոստոսի 2-ին, Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում նշել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տաղավարների օրինականացման խնդրին:
Նշվեց, որ հիմա տաղավարների չափագրման փուլում են, եթե չափագրվի և օրինական դաշտ բերվի, բոլորը դրան պատրաստ են:
Փաշինյանը նկատեց, որ ճանապարհի վրա էլեկտրական սյանը մեխով ամրացված ցուցանակ կա.
«Այսպիսի բաները պետք է թույլ չտաք: Ցուցանակ են դնում, թող 10 հազար դրամ ավել ծախսեն, նորմալ ցուցանակ դնեն: Տուրիստական գոտու տեսքի մասին է խոսքը: Ժեշտի վրա առաջին պատահած ներկով գրել, սլաքն էլ դնել, բերել էլեկտրական սյունին մեխել, դա չպետք է թույլ տալ»,- հավելել է նա: