Սեպտեմբերի 4-ին մեծ հանրահավաք է տեղի ունենալու, կուղենշենք մեր ճանապարհը. Մարտունիում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Սեպտեմբերի 7-ը, հավանաբար, կտեղափոխվի սեպտեմբերի 4, որովհետև այն մեծ մարզադահլիճը, որ ուզում էինք ունենալ համալիրում, հիմա փոքրն են տրամադրում, ասել են՝ հնարավոր է, բայց հասկանում ենք, որ մեծն էլ չէր բավարարի»,-ասաց նա։
Սրբազանը նշեց, որ այնտեղ արդեն կուղենշեն, թե ինչ ճանապարհով են գնալու։