• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Առողջապահություն

Պետպատվերը վերանում է, մնում է միայն ապահովագրությունը. «Հրապարակ»

— Հեղինակ ` —
15/08/2026
/ Առողջապահություն
0
Պետպատվերը վերանում է, մնում է միայն ապահովագրությունը. «Հրապարակ»
0
SHARES
823
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Հրապարակ»-ը գրում է։ Հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին իրականացվելիք քայլերը։ Մասնավորապես՝ ներկայացվել են ռազմավարության 2027 թ. առանձնահատկությունները, մինչեւ 200 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացողներին համակարգում ներառելու հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել ապահովագրավճարի վճարման գործընթացում գործատուների ներգրավմանը, պետական բյուջեից վարձու աշխատողների ապահովագրավճարի սուբսիդավորման քաղաքականության շարունակության ապահովմանը։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել աշխատավարձի չափով պայմանավորված՝ վարձու աշխատողների կողմից վճարվող ապահովագրավճարի դրույքաչափի հաստատման շուրջ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հնարավոր սցենարները քննարկվում են մի քանի ուղղության հարցերով պայմանավորված. «Մի ուղղությունը, իհարկե, զուտ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մեջ մարդկանց ներառելու անհրաժեշտությունն է։ Երկրորդը՝ այն կանխավարկածը, որ աշխատավարձերի ցածր սեգմենտում, մեր համոզմունքով եւ իմացությամբ, գործում է ստվերային որոշակի սխեմա։ Կառավարության համար խնդիր է նաեւ լուծել սոցիալական խնդիրը, բայց չխրախուսել ստվերը։ Եվ սա է պատճառը, որ այսպիսի քննարկումներ ենք ծավալում»։

Վարչապետը ներկայացրել է 2027 թ. հունվարի 1-ից մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին համակարգում ներառելու մասին եւ ներկայացրել է կառավարության մոտեցումները. «2027 թվականի ընթացքում գուցե կառավարությունը սուբսիդավորի անհրաժեշտ 10 հազար 800 դրամ ծախսի 4 հազար 400 դրամը, աշխատողները վճարեն 2 հազար դրամ, այն 2 հազար դրամը, որը նախկինում՝ մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը, վճարում էին «Զինապահ» հիմնադրամին, եւ պակասող 4 հազար 400 դրամը վճարեն գործատուները՝ այն պայմանով, բնականաբար, որ եթե աշխատավարձը կփոխվի, կբարձրանա եւ կհատի 200 հազար դրամի շեմը, այդ դեպքում այդքան աշխատավարձ ստացող քաղաքացիները կներառվեն արդեն իսկ գործող 200 հազար դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների համար նախատեսված համակարգի մեջ։ Հիմա սա մեր մտածած մտքերի ընթացքն է այս պահի դրությամբ, բայց կարեւոր է նաեւ շարունակությունը։ Շարունակությունը մենք մտածում ենք հետեւյալ կերպ, որ 2028 թվականի հունվարի 1-ից արդեն, գուցե, գործարկենք հետեւյալ սցենարը` 10 հազար 800 դրամ ծախսի 6 հազար դրամը վճարի աշխատողը, որն արդյունքում հետ է ստանալու 2028 թվականին արդեն՝ որպես սոցիալական կրեդիտ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու պարագայում։ Այսինքն՝ գործնականում քաղաքացու կյանքում շատ բան չի փոխվում, իսկ մնացած պակասող 4 հազար 800 դրամը շարունակի վճարել գործատուն՝ կրկին այն պայմանով, քանի դեռ աշխատավարձը ցածր է 200 հազար դրամից։ Երբ կհատի 200 հազար դրամի շեմը, արդեն համակարգը կսկսի գործել այն ընդհանուր պայմաններով, որի վերաբերյալ տվյալ պահին կկայացվի որոշում»։

Վերջին նորություններ

  • Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվում է Սև ծովի վրայով
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի
  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.