Մոբիլիզացիայի ենթակա մոտ 800 հազար ուկրաինացի տղամարդ խուսափում է զորակոչից: Նրանք անցել են ընդհատակ՝ փոխելով իրենց փաստացի հասցեն և աշխատանքի տեղավորվել «սև» աշխատավարձով։ Այդ մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի Ռադայի տնտեսական զարգացման կոմիտեի ղեկավար Դմիտրի Նատալուխան։ Իսկ Ուկրաինայի զինկոմիսարիատները ստիպված են գրանցված աշխատողներին հավաքագրել, որն էլ ուղիղ հարված է տնտեսությանը։
«Ավելի ու ավելի շատ բիզնեսներ կփակվեն պարզապես այն պատճառով, որ նրանք չունեն բավարար ռեսուրսներ՝ շարունակելու գործունեությունը, ինչն, ի վերջո, դոմինոյի էֆեկտ կառաջացնի տնտեսության մեջ»։ Նատալուխայի խոսքով՝ պատերազմի սկզբից զինվորական զորակոչի կամ արտագաղթի պատճառով ուկրաինական ընկերություններն արդեն կորցրել են աշխատակիցների 10-20%-ը։