Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն լքել է Թեհրանը և մեկնել Բաքու: Այդ մասին հայտնում են իրանական աղբյուրները։
Հիշեցնենք՝ Սերգեյ Շոյգուն նախօրեին՝ օգոստոսի 5-ին, հանդիպել է Իրանի նախագահի հետ, զրուցել գլխավոր շտաբի պետի։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի ԶՈՒ շտաբի պետ գեներալ Բաղերիի հետ հանդիպմանը հայտարարել է տարածաշրջանային ընթացիկ խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի և Իրանի լիակատար համագործակցության մասին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ իր հերթին հայտարարել է, որ բազմաբևեռ աշխարհի մասին ՌԴ և Իրանի դիրքորոշումը կհանգեցնի գլոբալ կայունության ամրապնդմանը։