Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու ծրագրեր չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Այս շաբաթ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը այցելել է Մոսկվա։ Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ նա, իբր, զգուշացրել է իշխանություններին դաշինքի ուժը չփորձարկել։
«Ես լավ զրույցներ ունեցա նրա (Վլադիմիր Պուտինի — խմբ.) հետ։ Նա ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակվելու ծրագրեր չունի», — լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Վերջին տարիներին Ռուսաստանը նկատել է Հյուսիսատլանտյան դաշինքի աննախադեպ ակտիվություն իր արևմտյան սահմանների երկայնքով։ Ռազմական դաշինքը ընդլայնում է իր նախաձեռնությունները և դա անվանում Մոսկվայի կողմից ագրեսիայի դեմ զսպում։
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահը, Արեւմուտքում հորինել են սարսափ պատմություն իբր հնարավոր ներխուժման մասին՝ ժողովրդին վախեցնելու համար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ երևակայական սպառնալիքն օգտագործվում է հարկատուներից գումար կորզելու համար։

