Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման հետևանքով տուժած 8 անձ այս պահի դրությամբ գտնվում է հիվանդանոցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վիրահատված մեկ պացիենտի վիճակը բավարար է գնահատվում, մյուսներն էլ, կարծում եմ, առաջիկա 1-2 օրվա ընթացքում դուրս կգրվեն»,-ասաց նախարարը՝ նշելով, թե դեռ չի հասցրել այցելել նրանց, բայց անպայման կայցելի։
Նախարարը կարծում է, որ ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելու հասարակական կարգը Հայաստանում։