• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Իրավունք

Անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարողը խոստովանել է մեղքը. «Հրապարակ»

— Հեղինակ ` —
05/09/2026
/ Իրավունք
0
Անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարողը խոստովանել է մեղքը. «Հրապարակ»
0
SHARES
130
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Հրապարակը» գրում է. «Վեդիում երեխաների շահագործման ու թրաֆիքինգի աղմկահարույց գործը մտել է դատարան: Առաջին դատական նիստը կայացել է: Երեք մեղադրյալների խափանման միջոց կալանքը դատարանը երկարաձգել է, որից հետո դատարանը՝ Ռիմա Առաքելյանի նախագահությամբ, ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին մեզ հայտնեց աղջիկների պաշտպանը` Լուսինե Մարտիրոսյանը: «Հաշվի առնելով, որ ինքը քննարկել է մեղադրյալներից մեկի՝ չակերտավոր բարերարի հարցը, որի ընթացքում նա, կարծես թե, խոստովանական հայտարարություն է արել… քանի որ դատավորը լսել է խոստովանությունը, իսկ Դատական օրենսգրքով կա նման արգելք՝ եթե դատարանը խոստովանություն է լսել, չի կարող քննել գործը»,- ինքնաբացարկի պատճառներն է բացատրում Լուսինե Մարտիրոսյանը:

Դատավորի ինքնաբացարկից հետո գործը դեռ նոր դատավորի չի մակագրվել: Լուսինե Մարտիրոսյանը նաեւ մեզ հայտնեց, որ երեխաներն արդեն գտնվում են տանը, իսկ մինչ այդ ճգնաժամային կենտրոնում էին` խնամքի հաստատությունում: «Երեխաներն իրենց հայրիկի, մայրիկի հետ են: Այդ ընտանիքում 5 երեխա է, որից 4-ն անչափահաս է: Մեկ եղբայր ունեն, որն ունի հաշմանդամություն: Երեխաները ճգնաժամային կենտրոնում էին, որտեղ նրանց հետ հոգեբաններ էին աշխատում, որպեսզի դուրս գան այդ վիճակից: Հիմա դուրս են եկել եւ տանն են»,- ասաց Մարտիրոսյանը: Օգոստոսի 3-ին այս գործով նախաքննությունն ավարտվել է:

«Վեդի քաղաքի 64-ամյա բնակիչ, տաքսու վարորդ Դ. Ա.-ն, աշխատանքի բերումով տեղեկացված լինելով համաքաղաքացու ընտանիքի սոցիալական ծանր պայմաններից բխող խոցելի վիճակի մասին, 2025-ի սկզբից մինչեւ 2026-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում … անչափահաս աղջիկներից մեկի անօգնական վիճակն օգտագործելով, համոզելով եւ սպառնալիքի միջոցով ենթարկել է սեռական շահագործման` նրա հետ պարբերաբար ունենալով սեռական հարաբերություն»,- ասված է մեղադրականում: Էլի «վատ» դրվագներ կան: «Դ. Ա.-ի հարեւանը, որը նրանից տեղեկանալով այս նույն ընտանիքի խոցելի վիճակից, դպրոցի ճանապարհին սպասել է անչափահաս աղջկան, առեւանգել է, տարել եկեղեցու հարակից տարածք եւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել, իսկ Երեւանի 39-ամյա բնակիչ Վ. Ե.-ն, իբր բարեգործության պատրվակով, գնումներ է կատարել անչափահասի համար, առանձնացել է նրա հետ, որի ընթացքում կատարել է անառակաբարո գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սա հենց այն տղամարդն է, որը նախ հերքում էր, թե մեղավոր է, սակայն կալանքի հարցի քննարկման նիստի ժամանակ խոստովանել է մեղքը:

Հիշեցնենք․ լրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում առաջինն էր, որ բացահայտեց այս դեպքը` որ Վեդիում երկու անչափահաս աղջիկ՝ քույրեր, տեւական ժամանակ ենթարկվել են սեռական ոտնձգությունների, եւ որ երեխաների հորեղբայրն արդեն իսկ վրեժխնդիր է եղել ու դանակահարել է կասկածյալին: Բայց իրավապահները փորձում էին կոծկել ե՛ւ պղծման, ե՛ւ դանակահարության պատմությունը։

Ներքին գործերի նախարարու­թյունը բարձրացված աղմուկից հետո սկզբում փորձում էր հերքել կամ նվազեցնել դեպքի մասշտաբը՝ պնդելով, թե «ահազանգերին ընթացք է տրվել», իսկ ինֆորմացիայի կոծկման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Պաշտոնական մակարդակով փորձ էր արվում ներկայացնել, թե համակարգը թերացում չի ունեցել, այնինչ դեռ փետրվարի 12-ին երեխաների հայրը դիմել էր ոստիկանություն, բայց Վեդիի ոստիկանները տեղից չէին շարժվել։ Միայն հանրային մեծ ճնշումից հետո Արարատի ոստիկանության ու քննչականի ղեկավարներին հանեցին աշխատանքից, ակտիվացան քննչականը, ՄԻՊ-ը, Վեդիի համայնքապետարանի խնամակալության բաժինը՝ նախընտրական շրջանի տրամաբանության մեջ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Վերջին նորություններ

  • Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվում է Սև ծովի վրայով
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի
  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.